Music & lyrics: Marine Mkhitaryan
Director & edit: Mkhitar Hovakimyan
lyrics
Ես հարուստ եմ, իմ ընկեր, քեզնով.
Ամեն վայրկյան, ժամ ու ամեն օր։
Իմ լավ ընկեր, քո նման կյանքում չի լինի.
Դու միակն ես, ուրիշ չի լինի։
Մանկության բարի ու լավ օրեր,
Երջանիկ պահեր ու լավ հուշեր...
Միասին անցել ենք տարիներ, իմ ընկեր,
Թե՛ ուրախ, թե՛ տխուր շատ օրեր։
Իմ ընկեր ջան, իմ ընկեր,
Թեկուզ անցնեն տարիներ,
Գիտեմ, որ իմ կողքին հավերժ կլինես։
Լավ ընկեր ջան, լավ ընկեր,
Իմ հարազատ, իմ ախպեր,
Էս կյանքում, դու ինձ համար՝ ուղարկված նվեր։
Իմ հարազատ ընկերը դո՛ւ ես,
Ու միշտ օգնության դու կհասնես։
Իմ լավ ընկեր, քո նման կյանքում չի լինի.
Դու միակն ես, ուրիշ չի լինի։
Իմ ընկեր ջան, իմ ընկեր,
Թեկուզ անցնեն տարիներ,
Գիտեմ, որ իմ կողքին հավերժ կլինես։
Լավ ընկեր ջան, լավ ընկեր,
Իմ հարազատ, իմ ախպեր,
Էս կյանքում, դու ինձ համար՝ ուղարկված նվեր։
Աստծուց խնդրում եմ լոկ մի բան.
Առողջություն տա՝ անսահման...
Իմ ընկեր ջան, իմ ընկեր,
Թեկուզ անցնեն տարիներ,
Գիտեմ, որ իմ կողքին հավերժ կլինես։
Լավ ընկեր ջան, լավ ընկեր,
Իմ հարազատ, իմ ախպեր,
Էս կյանքում, դու ինձ համար՝ ուղարկված նվեր։
- Category
- Армянские клипы