Featured

Iveta Mukuchyan - Yerkar garun

10,209 Views
Published

Իվետա Մուկուչյան - Երկար գարուն

Նվիրվում է բոլոր բուժաշխատողներին՝ նրանց անմնացորդ և անձնուրաց աշխատանքի համար: Առողջ եղեք:

Ես չեմ էլ իմացել,
թե որքան թանկ են ինձ համար
կամուրջները, որ հյուսվում են ու
կապում են մեզ իրար,
Ես ինչպես չեմ հասկացել։

Եվ նոր ասես տեսա,
թե որքան փոքր ես դու, աշխարհ,
Մի անշուք սենյակ, որտեղ
անցավ ահա գարունը այս,
Ի՜նչ երկար գարուն էր սա։

ԿՐԿՆԵՐԳ
Դե սթափվեք, մարդի’կ,
Ժամն է նոր հասել,
Անսիրտ ու սառն ենք դարձել։
Թող նոր գարուններ
Մեր ներսում բացվեն,
Մեզ նոր կյանքով լցնեն։

Ու հույսը կհնչի նորից
Մեր կարոտ հոգում,
Ու լույսը կբացվի նորից
Ամենքիս սրտում։

Մեծ վազքը օրերի
Մի լարված գետ էր մեզ նետել,
Անտարբեր հոսանք, որ մեզ պոկում էր ու քշում անվերջ,
հեռացնում մեզ իրարից

Թող գան անհոգ օրեր,
Թող սկսվի նոր մի պատմություն,
Աչքերով ուրիշ տեսնենք գարունը, որ մնաց մեզ հետ
Ու փոխեց երգերը մեր։

ԿՐԿՆԵՐԳ 2x
Դե սթափվեք, մարդի’կ,
Ժամն է նոր հասել,
Անսիրտ ու սառն ենք դարձել։
Թող նոր գարուններ
Մեր ներսում բացվեն,
Մեզ նոր կյանքով լցնեն։

Ու հույսը կհնչի նորից
Մեր կարոտ հոգում ,
Ու լույսը կբացվի նորից
Ամենքիս սրտում։

Music & arrangement: Marine Gyulumyan
Lyrics: LT
Duduk: Artyom Minasyan

Category
Армянские клипы
Tags
iveta, mukuchyan, yerkar, garun
Sign in or sign up to post comments.
Be the first to comment