Iveta Mukuchyan - Hayastan Jan

4,421 Views
Published

Երաժշտության հեղինակ – Իվետա Մուկուչյան
Խոսքերի հեղինակ – Ավետ Բարսեղյան
Ռեժիսոր – Արթուր Մանուկյան

*********
Հայաստան ջան

Լեռների հո-հովը կպաչի դաշտը կակաչի
Քեզ իմ սիրտը կկանչի, ի՛մ Հայաստան ջան:
Հեռուներ, հե-հեռավոր ափեր ձեզ կասեմ հաջող,
Քեզ բարեւ կտամ իմ հող, ի՛մ Հայաստան ջան:

Ինձ համար իմ լեռների աշխարհ ամենալավն ես,
Ինձ համար դու ամենաարդար ու հարազատն ես:

Սարերիցդ մի սարը ես եմ,
Ծիրանիդ մի ծառը ես եմ,
Անունիդ մի տառը ես եմ,
Ի՛մ անուշ Հայաստան ջան:

Արեւիդ մի շողը ես եմ,
Երգերիդ մի տաղը ես եմ,
Քո կարոտն առնողը ես եմ,
Ի՛մ անուշ Հայաստան ջան:

Գետերի հա-հարազատ հունով ջուրը կհոսի,
Սիրտս հետդ կխոսի, ի՛մ Հայաստան ջան:

Դարերից հո-հորովելներից երգդ կլսեմ,
Ու քեզ նորից կասեմ ի՛մ Հայաստան ջան:

Ինձ համար իմ լեռների աշխարհ ամենալավն ես,
Ինձ համար դու ամենաարդար ու հարազատն ես:

Սարերիցդ մի սարը ես եմ,
Ծիրանիդ մի ծառը ես եմ,
Անունիդ մի տառը ես եմ,
Ի՛մ անուշ Հայաստան ջան:

Արեւիդ մի շողը ես եմ,
Երգերիդ մի տաղը ես եմ,
Քո կարոտն առնողը ես եմ,
Ի՛մ անուշ Հայաստան ջան:

Category
Армянские клипы
Sign in or sign up to post comments.
Be the first to comment