Iveta Mukuchyan - Depi Nor Irakanutyun

Loading...
2,411 Views
Published

Director: Arthur Manukyan
Music: Iveta Mukuchyan
Lyrics: Iveta Mukuchyan, Avet Barseghyan

"Towards a New Reality" / «Դեպի Նոր Իրականություն»
Song Lyrics

Կյանքը քո դու սկսիր նորից,
Քո ձեռքում է ուժը
Պատմությունը քո նոր էջից
Ու երբեք էլ ուշ չէ
Մի փորձիր գտնել
Դու թռչելու թևեր
Դա ունես հոգուդ մեջ
Երազանքը կտանի քեզ վեր

Հնարավոր է
Ես ու դու ունենք երկու տոմս
Դեպի ապագա
Ու կարևոր է
Ինչ հողմեր էլ գան գնան
Մեր սերը կմնա

Մեր առջև մի նոր ուղղություն
Դեպի նոր իրականություն
Մեր ժամն է եկել
Փոխում ենք միասին մեր կյանքը
Դեպի նոր իրականություն

Վերևում աստղերից բազում
Դու գտիր քո աստղը
Այն ինչ դու ես սրտանց ուզում
Երկնքում պատրաստ է
Մեր ներկան, անգամ անցյալն
Ու ապագան
Լիովին կախված է
Ինչպիսի աչքով
Նայես նրան

Category
Армянские клипы
Sign in or sign up to post comments.
Be the first to comment