«Մեր բակը» երաժշտական կատակերգություն
Ռեժիսոր` Միքայել Դովլաթյան
Սցենարը` «Շարմ Հոլդինգ»-ի
Դերերում` Ազատ Գասպարյան, Հրանտ Թոխատյան, Լալա Մնացականյան, Աշոտ Ղազարյան, Արմեն Խոստիկյան, և ուրիշներ
Պրոդյուսեր` Գրիգոր Նազարյան
Բարի և ուրախ, հուզիչ ու տխուր, նաև շատ հարազատ և սրտամոտ պատմություններ մեր` երևանցիներիս, մեր քաղաքի և սովորական երևանյան բակի կյանքի մասին: Այս պատմություն է երևանյան մի տիպային բակի առօրյայից` իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով և անկրկնելի բարությամբ: Կինոնկարի կերպարներից են շենքի լիազորը, որին բոլորն անհանգստացնում են իրենց անվերջ բողոքներով, ոչ մի լուր բաց չթողնող, բամբասկոտ հարևանուհին, ընթերցասեր և մեծ գրողներից մեջբերումներ անող տաղտկալի ու տարօրինակ ամուրին, անհաջողակ նկարիչը, բարեհոգի պաշտոնյան և շատ ու շատ ուրիշներ: Նրանց փոխհարաբերություններն այնքան էլ սովորական չեն, երբեմն` նույնիսկ լարված են, բայց երբ օտար մարդիկ փորձում են բնակություն հաստատել բակում` բոլոր հարևանները մոռանում են իրենց տարաձայնություններն ու հարևանաբար պաշտպանում իրար`ձգտելով պահպանել հարազատ բակի ոգին ու ավանդույթները:
- Category
- Армянские фильмы